Հետևեք մեզ։

Հայաստանի կանանց և տղամարդկանց ծանրամարտի հավաքականները դարձել են ԵԱ թիմային հաշվարկի հաղթողներ

10:15, 22 ապրիլ 2025
Հայաստանի կանանց և տղամարդկանց ծանրամարտի հավաքականները դարձել են ԵԱ թիմային հաշվարկի հաղթողներ

 

Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիան ամփոփել է կանանց և տղամարդկանց Եվրոպայի առաջնությունների արդյունքները։ 

Հայաստանի կանանց և տղամարդկանց ծանրամարտի հավաքականները դարձել են Եվրոպայի առաջնության թիմային հաշվարկի հաղթողներ։ 

Հայաստանի տղամարդկանց հավաքականի կազմում Վարազդատ Լալայանը և Գարիկ Կարապետյանը դարձել են Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրներ, իսկ Գոռ Սահակյանը, Ռաֆիկ Հարությունյանը և Սիմոն Մարտիրոսյանը նվաճել են արծաթե մեդալներ։ Գառնիկ Չոլակյանը և Դավիթ Հովհաննիսյանը նվաճել են բրոնզե մեդալներ։ 

Կանանց հավաքականի կազմում արծաթե մեդալներ են նվաճել Ալեքսանդրա Գրիգորյանը, Աննա Ամրոյանը և Լիանա Գյուրջյանը։