Պատկերացրեք, Իսրայելի վարչապետը հանդես է գալիս ուղերձով, որտեղ կոչ է անում հրեաներին մտածել՝ արդյոք Հոլոքոստի մեջ չկա՞ հրեաների պատասխանատվությունը: Այս մասին ինստագրամյան իր էջում գրել է դերասան Ներսես Ավետիսյանը։
«Գուցե Հիտլերն ու Հիմլերը որոշակի հիմքեր ունե՞ին հրեաներին գազայի խցիկներ ուղարկելու և հենց հրեաների «սխալ կեցվածքն» էր որոշ չափով դրա հիմքը տալիս։
Ենթադրում եմ, որ նման վարչապետը կամ, ընհանրապես, նման քաղաքական գործիչը չէր կարողանա շարունակել իր գործունեությունը։
Եվ պատճառը պարզ է. Իսրայելի հասարակությունն իմունիտետ ունի նման սրբապղծությունների դեմ։
Խնդիրն այն չէ, որ նման ստորագույն, սրբապիղծ մտքեր հիմա արտաբերվում են, խնդիր է, որ դա մարսվում է հասարակության կողմից։
Դա հասարակության մահացու հիվանդության ախտանիշ է։
Այդպիսով, «հանցագործների, դահիճների բարեկամ» դառնում են ոչ միայն իշխանությունները, այլև մենք բոլորս»,-գրել է նա։
Հայտնի դերասան Ներսես Ավետիսյանը ինստագրամյան իր միկրոբլոգում նաև կոչ է արել մասնակցել Ջահերով երթին։