Հետևեք մեզ։

Ադրբեջանը հայ մարզիկներին հրավիրել է ԱՊՀ III խաղերին, որոնց մի մասը կանցկացվի օկուպացված Ստեփանակերտում

12:22, 23 ապրիլ 2025
Ադրբեջանը հայ մարզիկներին հրավիրել է ԱՊՀ III խաղերին, որոնց մի մասը կանցկացվի օկուպացված Ստեփանակերտում

Ադրբեջանը հայ մարզիկներին հրավիրել է ԱՊՀ III խաղերին, որոնց մի մասը կանցկացվի օկուպացված Ստեփանակերտում։

Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ III խաղերին Հայաստանի մասնակցությունը մնում է անորոշ։  Այս մասին հայտարարել է Baku City Circuit Operating Company-ի անվտանգության եւ գործառնությունների ղեկավար Այգուլ Աղաևան, փոխանցում է Apasport.az-ը։

Նա ասուլիսում լրագրողների հարցերին պատասխանել է այսպես.

«Մենք հրավերներ ենք ուղարկել, սակայն Հայաստանի մասնակցությունը դեռ հաստատված չէ, եթե հաջորդ փուլերում զարգացումներ լինեն, մենք ձեզ կտեղեկացնենք այս մասին»։

Նշենք, որ խաղերի բացման եւ փակման արարողությունները տեղի կունենան Գյանջայի քաղաքային մարզադաշտում, իսկ մրցումները, որոնք կտևեն սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 8-ը, կընդգրկեն 23 մարզաձևեր, որոնցից 1-ը կանցկացվի օկուպացված Ստեփանակերտում։

Վերլուծական