Հետևեք մեզ։

Հենրիխ Մխիթարյանը հայկական ֆուտբոլի կենդանի լեգենդ է. Իվու

14:24, 23 ապրիլ 2025
Հենրիխ Մխիթարյանը հայկական ֆուտբոլի կենդանի լեգենդ է. Իվու

«Ռուբինի» և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն «РБ Спорт»-ին տված հարցազրույցում անդրադարձել է նաև Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանին և մաղթել, որ նա Միլանի «Ինտերի» հետ հաղթի ՉԼ այս խաղարկությունում, փոխանցում է Armsport.am-ը։

«Իհարկե, Չեմպիոնների լիգայում հաջողություն եմ մաղթում «Ինտերին», որի կազմում խաղում է Հենրիխ Մխիթարյանը։ Հենրիխը հայկական ֆուտբոլի կենդանի լեգենդ է. Մխիթարյանին շնորհավորական նամակ կուղարկե , եթե «Ինտերը» հաղթի Չեմպիոնների լիգայում»,- ասել է Իվուն: