Քիչ առաջ Տիգրան Մեծի պողոտայում ծագած վեճի ընթացքում տրանսպորտային միջոցներից մեկի վարորդը դանակահարել է 38 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտի վարորդին:
«Երևանի ավտոբուս»-ի վարորդը տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Այս մասին տեղեկացնում է «Երևան ավտոբուս» ՓԲԸ խոսնակ Գեղամ Ասատրյանը։
Տիգրան Մեծի պողոտայում տրանսպրոտի վարորդը դանակահարել է 38 համարի ավտոբուսի վարորդին
12:39, 23 ապրիլ 2025