Հետևեք մեզ։

Այս տարի ես «Եվրատեսիլ»-ի բեմում եմ ոչ միայն որպես արտիստ, այլև որպես հայ՝ նրանց հիշատակը կրելով իմ ձայնում, նրանց ուժը՝ իմ սրտում․ Պարգ

10:53, 24 ապրիլ 2025
Այս տարի ես «Եվրատեսիլ»-ի բեմում եմ ոչ միայն որպես արտիստ, այլև որպես հայ՝ նրանց հիշատակը կրելով իմ ձայնում, նրանց ուժը՝ իմ սրտում․ Պարգ

«Եվրատեսիլ 2025»-ում Հայաստանի պատվիրակ Պարգը սոցցանցային իր էջերում գրառում է կատարել՝ ի նշան 1915 թ-ի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի:

«Երեւանն այսօր անձրեւոտ է, երկինքն, ասես, վշտակցում է մեզ:

Ապրիլի 24-ը, պարզապես, օր չէ, դա վերք է, որն ապրում է յուրաքանչյուր հայի սրտում։ Այսօր մենք հիշում ենք 1,5 միլիոն հոգիներին, որոնք զոհվել են Հայոց ցեղասպանության հետեւանքով: Մենք տանում ենք նրանց ցավը, նրանց լռությունն ու պատմությունը:

Այս տարի ես «Եվրատեսիլ»-ի բեմում եմ ոչ միայն որպես արտիստ, այլեւ որպես հայ՝ նրանց հիշատակը կրելով իմ ձայնում, նրանց ուժը՝ իմ սրտում:

Մենք մինչ օրս կանք, մենք ապրում ենք, մենք ծաղկում ենք, մենք ողջ ենք մնացել»,-գրել է արտիստը։