Հետևեք մեզ։

Փաշինյանը կարող էր չմեկնաբանել, բայց խոսեց Ադրբեջանի և Թուրքիայի անունից, նրանց փոխարեն և նրանց շահերից. Վլադիմիր Մարտիրոսյան

19:32, 24 ապրիլ 2025
Փաշինյանը կարող էր չմեկնաբանել, բայց խոսեց Ադրբեջանի և Թուրքիայի անունից, նրանց փոխարեն և նրանց շահերից. Վլադիմիր Մարտիրոսյան

Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանը գրում է.

««Դատապարտելի, սադրիչ և հրահրող»: Սա ՀՀ «ղեկավարի», շեշտում եմ` ՀՀ ղեկավարի, ոչ թե Ադրբեջանի կամ Թուրքիայի ղեկավարի որակումն է երեկ տեղի ունեցած ավանդական ջահերով երթին նախորդող դրոշների այրմանը:

 

Այդ գործողությունից օտարվելու կամ այդ գործելաոճը չկիսելու շատ տարբեր քաղաքական վարժություններ կային, որոնցից ոչ մեկը Փաշինյանը չկիրառեց: Սկսած այդ գործողության չմեկնաբանումից վերջացրած այդ գործողության հետ քաղաքականապես համաձայն չլինելով պաշտպանել սեփական քաղաքացիների արտահայտչաձևի ընտրության իրավունքը: Նա արեց այլ  բան, նա խոսեց Ադրբեջանի և Թուրքիայի անունից, նրանց փոխարեն և նրանց շահերից: 

 

Եթե կա մեկը, ում համար քաղաքական, անձնական, բարոյական և մենթալ առումով  դատապարտելի է 


-Հայ ազգի, էթնոսի ցեղասպանության հեղինակ պետության, 


-Արցախի բնակչության բռնագաղթի և էթնիկ զտման կազմակերպիչ և իրականացնող պետության, 

-Հայաստանի Հանրապետության տարածքները օկուպացրած պետության,

 
-Շուրջ 30 տարի Հայաստանը շրջափակման մեջ պահող պետության,  

 

-Համատեղ  և միասնական ռազմուժի կիրառմամբ և պատերազմով  շուրջ հինգ հազար հայորդիների կյանք խլած պետությունների  պետական սիմվոլների հրապարակային այրումը և այդ մարդիկ պաշտոնապես ներկայացնում են քո պետությունը և դատապարտում են այդ ցեղասպան պետությունների պետական խորհրդանիշների՝ այսինքն նույնիսկ միջազգայինորեն ճանաչված և հարևան պետությունների պետական քաղաքականության նկատմամբ իր քաղաքացիների ընդամենը ազատ և կամային արտահայտչաձևը, ուրեմն քո պետությունը ներկայացնողները բացարձակ կապ և առնչություն չունեն քեզ հետ և քո պետության հետ: 

 

Նրանք որքան էլ  քողարկեն այնուամենայնիվ ունեն ուղիղ կապ, առնչություն, շահեր քեզ ցեղասպանած և ցեղասպանող պետությունների հետ և հանդիսանում են վերջիններիս շահերի փաստացի պաշտոնատարները, այլ ոչ թե քո:

 

P.S.Մեր ժողովուրդի 680.000 ներկայացուցիչներ շատ ավելի սադրիչ և հրահրող գործողություն են կատարել հենց իրենց նկատմամբ, քան թշնամու դրոշ այրելը՝ քեզ են ընտրել»: