Հետևեք մեզ։

Ոչ ոք մոռացված չէ, ոչինչ մոռացված չէ․ Ծառուկյանն ու Հարությունյանն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

00:41, 25 ապրիլ 2025
Ոչ ոք մոռացված չէ, ոչինչ մոռացված չէ․ Ծառուկյանն ու Հարությունյանն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի օրը, UFC-ի հայտնի մարզիկ Արման Ծառուկյանն ու ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարությունյանն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու 1915 թվականի ողբերգության անմեղ զոհերի հիշատակին։

UFC-ի թեթև քաշային կարգում աշխարհի առաջատարներից մեկը՝ Ծառուկյանը, սոցիալական մեդիայում հրապարակել է տեսանյութ և գրառում՝ արտահայտելով իր խոնարհումն ու հարգանքը հայ ժողովրդի ցավոտ պատմության նկատմամբ։ «Մենք հիշում ենք, չենք լռում, չենք մոռանում»,- գրել է նա։

 

«Այսօր այցելեցինք Ծիծեռնակաբերդ՝ մեր հարգանքի տուրքը մատուցելու Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։ Խոնարհվում ենք նրանց հիշատակի առաջ, ովքեր 1915-ին զոհ գնացին մեր ազգի ցավոտ պատմության ամենամութ էջին։

Սերունդներ անց մենք դեռ կանգուն ենք՝ հիշելով, չմոռանալով և շարունակելով մեր ճանապարհը հպարտությամբ։

Ոչ ոք մոռացված չէ, ոչինչ մոռացված չէ։

Մենք հիշում ենք…չենք լռում։ Չենք մոռանում»,- գրել է Ծառուկյանը։