Հետևեք մեզ։

Ռուսաստանում ֆուտբոլային մրցավարը մահացել է խաղի ժամանակ

11:28, 25 ապրիլ 2025
Ռուսաստանում ֆուտբոլային մրցավարը մահացել է խաղի ժամանակ

Ռուսաստանի Կրասնոյարսկի երկրամասի Աչինսկ քաղաքում կայացած խաղի ժամանակ ֆուտբոլային մրցավար է մահացել։

45-ամյա Արթուր Իկսանովը հանկարծակի վատ է զգացել և ուշաթափվել է խաղի ժամանակ։

Դեպքի վայր է ժամանել շտապօգնության աշխատակիցներին չի հաջողվել փրկել մրցավարի կյանքը։

Նախնական տեղեկությունների համաձայն՝ նա մահացել է սրտի կանգից։