Հետևեք մեզ։

Մի ֆեյք էջ էին բացել Վանո Սիրադեղյանի անունով, դատախազից պահանջում եմ այդ էջին հղումով հնչեցրած մեղադրանքն ընդունել հաղորդում հանցագործության մասին. Վահագն Ալեքսանյան

14:32, 25 ապրիլ 2025
Մի ֆեյք էջ էին բացել Վանո Սիրադեղյանի անունով, դատախազից պահանջում եմ այդ էջին հղումով հնչեցրած մեղադրանքն ընդունել հաղորդում հանցագործության մասին. Վահագն Ալեքսանյան

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը գրում է.

 

«Սերժաքոչարյանականները ամիսներ առաջ մի ֆեյք էջ էին բացել Վանո Սիրադեղյանի անունով, որը պնդում էր, թե ինքը Վանոն է, ողջ է, ու տարատեսակ մառազմ էր տարածում։ Հետո էջը անվանափոխվեց, բայց շարունակեց նույն ոճի մառազմատիկ պնդումները։ Անգամ մակերեսային վերլուծությունը ցույց է տալիս, որ էջը վարում են նույն անձինք, որ վարում էին տելեգրամյան տխրահռչակ Mediaport ալիքը։ 

 

Հիմա այս մտքի տիտանները Վանոյի անունով բացած, հետո անվանափոխված ֆեյք էջում տեղադրված մառազմին հղում անելով մեղադրանքներ են ներկայացնում ՔՊ-ի հասցեին։ 

 

ՀՀ գլխավոր դատախազից պահանջում եմ այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստի ընթացքում   ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորի հնչեցրած մեղադրանքը, թե ՔՊ-ն ընտրակաշառք է բաժանել՝ ընդունել որպես հանցագործության մասին հաղորդում, ավելի ճիշտ՝ չեմ պատկերացնում, թե ինչու՞ դա պիտի չընդունվի որպես ուղիղ հաղորդում հանցագործության մասին։ 

 

Այդ սուտը բնականաբար կհերքվի, բայց հաղորդում տվողը պիտի կրի սուտ մատնության բոլոր քրեաիրավական հետևանքները»։