ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հյուրերը այն ըմբիշները, ծանրորդներն ու մարզիչներն են, ովքեր Եվրոպայի առաջնություններում բարձր են պահել Հայաստանի պատիվը։
Հայրենական սպորտի ղեկավար Գագիկ Ծառուկյանն իր խոսքում մարզիկներին ու մարզիչներին շնորհավորելով ասել է․ «Ասեմ ապրեք, որ կարողանում եք ցանկացած առաջնությունից մեդալով վերադառնալ, Հայաստանի դրոշը բարձրացնել, հնչեցնել մեր հիմնը։ Այսօր յուրաքանչյուր հայ՝ աշխարհի տարբեր ծայրերում հպարտանում է, որ ինքը հայ է։ Տեսաք մեր Լալայանին, որ մեդալ բերեց Եվրոպայի ու աշխարհի առաջնություններից, Գարիկին հիշում եմ, երբ դեռ համալիրում ռեկորդ սահմանեց։ Հենց այնպես մեդալը չի լինում, պետք է չարչարվել,պարապել ու արդյունքի հասնել։ Արթուր Ալեքսանյանին ուզում եմ ասել, որ դու մեծ գործ ես կատարել, դու կրկին արժանի ես պարգևատրման, դու օլիմպիական չեմպիոն ես, և ոչ ոք իրավունք չունի դա մոռանալու»։
Օլիմպիական կոմիտեն դեռ մարզիկներին կպարգևատրի, իսկ մինչ այդ հատուկ նվեր ունեն՝ 1945 թվականի կոնյակը, որը վաճառքում չկա․ հաղթանակի 80-ի առթիվ հոսքագծից դուրս եկած սահմանափակ քանակով կոնյակն է, որի հասցեատերը հաղթողներն են։
Մանրամասն՝ տեսանյութում․
