Թուրքիայի Իզմիր քաղաքում կայացած ITF J100 մրցաշարում Հայաստանը ներկայացնող Միքայել Ավանեսյանը ռուսաստանցի Կիրիլ Ֆիլարետովի հետ դարձավ զուգախաղի հաղթող։
Եզրափակիչում Ավանեսյանն ու խաղընկերը 7։6 4։6 10։3 հաշվով հաղթանակի հասան Իլհան Բասար Սենել (Թուրքիա)-Ամար Հուսեյնովիչ (Հյուս․ Մակեդոնիա) զույգի նկատմամբ։