Հետևեք մեզ։

Ով չի ալարում՝ մի ստատուս է գրում լրատվամիջոցների գործունեությունը սահմանափակելու մասին, ՀՀ վարչապետին ու պատգամավորներին էլ թեգում, որ «ականջալուր» լինենք․ Զարուհի Բաթոյան

20:27, 02 մայիս 2025
Ով չի ալարում՝ մի ստատուս է գրում լրատվամիջոցների գործունեությունը սահմանափակելու մասին, ՀՀ վարչապետին ու պատգամավորներին էլ թեգում, որ «ականջալուր» լինենք․ Զարուհի Բաթոյան
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը գրում է․
 
«Ով չի ալարում՝ մի ստատուս է գրում լրատվամիջոցների գործունեությունը սահմանափակելու մասին, ՀՀ վարչապետին ու պատգամավորներին էլ թեգում, որ «ականջալուր» լինենք ու մի օրենք ընդունենք «դրանց կարգի հրավիրելու համար»։
 
«Լրագրողներ առանց սահմանների» (RSF) կազմակերպությունը հրապարակել է 2025 թվականի Մամուլի ազատության համաշխարհային ինդեքսը, որում Հայաստանը 9 տեղով բարելավել է նախորդ տարվա ցուցանիշը՝ գրանցելով ամենաբարձր աճը մեկ տարվա ընթացքում։ 180 երկրների շարքում Հայաստանը զբաղեցրել է 34-րդ հորիզոնականը։
 
Մենք տարածաշրջանում առաջատարն ենք մամուլի ազատության առումով։ Վրաստանը նախորդ տարվա համեմատ նահանջել է 11 հորիզոնականով և զբաղեցնում է 114-րդ տեղը, Ադրբեջանը՝ 167-րդ տեղում է, Թուրքիան՝ 159-րդն է, Իրանը՝ 176-րդը, ՌԴ-ն նախորդ տարվա համեմատ նահանջել է 9 տեղով և այժմ 171-րդն է։ Ազատ մամուլը ժողովրդավարության կարևոր բաղադրիչ է։
Անկախ բոլոր խնդիրներից՝ Հայաստանում ազատ խոսքը և մամուլը չեն կարող սահմանափակվել այնպես, ինչպես սովոր ենք եղել երկար տարիներ և ինչպես տարբեր խմբերի ճաշակն է թելադրում։
 
Լուրջ անելիքներ ունենք լրագրողական էթիկայի տեսանկյունից, բայց դա ինքնակարգավորվող գործընթաց է, և Կառավարությունը կամ օրենսդիր մարմինը չեն կարող միջամտել այս հարցում՝ բացի ԶԼՄ-ների համար նպաստավոր օրենսդրական պայմաններ ստեղծելուց»»։