Հետևեք մեզ։

Խնածախում և Խոզնավարում ՔՊ-ականները «ամբողջ գիշեր քեֆ-ուրախություն են արել, գառ մnրթել. «Հրապարակ»

10:24, 03 մայիս 2025
Խնածախում և Խոզնավարում ՔՊ-ականները «ամբողջ գիշեր քեֆ-ուրախություն են արել, գառ մnրթել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

 

«Իշխանության ներկայացուցիչները վերջին շաբաթներին ակտիվորեն այցելում են Սյունիքի մարզի Խոզնավար և Խնածախ համայնքներ, որոնք մեկ ամսից ավելի է՝ ադրբեջանական զինուժի թիրախում են` կրակի տակ։ ՔՊ-ական պատգամավորներից ու մարզպետից սկսած, վերջացրած էկոնոմիկայի և ՏԿԵ նախարարներով, այցելեցին ու լուսանկարներ հրապարակեցին՝ հայտարարելով, թե սյունեցիների կողքին են, բայց հրապարակումներից երևում է, որ հաշված մարդկանց հետ են հանդիպել:

 

Երեկ, մեր հրապարակումից հետո, մեզ զանգահարեց Խոզնավարի մի բնակիչ և ասաց, որ ոչ միայն յուրային մի քանի հոգու հետ են միայն հանդիպել՝ արհամարհելով գյուղի մյուս բնակիչներին, այլև կարծես ծաղրելու համար էին գյուղ եկել. «Եկել՝ 2 րոպե 2 հոգու հետ զրուցել են, նկարվել, բայց ամբողջ գիշեր քեֆ-ուրախություն են արել, գառ մորթել, մինչև լուսաբաց քեֆ արել»։

 

Խոզնավարի վարչական ղեկավար Վահան Զաքարյանը հարցին, թե ճի՞շտ է, որ ինքն էլ է մասնակցել այդ խրախճանքին և անգամ կազմակերպել է, ասաց, որ ոչ մի բանից տեղյակ չէ, գյուղում չի եղել»։

 

Մանրամասները թերթի այսօրվա համարում։