Հետևեք մեզ։

Ո՞ր դեպքում ՔՊ-ն կհայտարարի Երևանի ավագանիում կոալիցիան խզելու մասին. «Հրապարակ»

10:33, 03 մայիս 2025
Ո՞ր դեպքում ՔՊ-ն կհայտարարի Երևանի ավագանիում կոալիցիան խզելու մասին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

 

«Մինչ Նիկոլ Փաշինյանը խորհրդավոր լռություն է պահում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում տեղի ունեցած միջադեպի թեմայով և թիմին էլ չի ասում, թե ինչ է պատրաստվում անել, ՔՊ-ում ընդվզման մեծ ալիք է հասունանում. շարքերում գժված են և կարծում են, որ եթե «Հանրապետություն» կուսակցության անդամ, թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը հրաժարական չներկայացնի, ապա պետք է խզել Երևանի ավագանիում կոալիցիոն  հուշագիրը։ Պատմում են, որ անգամ Հակոբ Արշակյանն է մտել Փաշինյանի մոտ և, իբրև թիմի բանագնաց, փոխանցել այս տրամադրությունները, սակայն որևէ հստակ բան նրան չեն պատասխանել:

 

ՔՊ-ականներին միայն հայտնի է, որ հարցի լուծումն առայժմ թողնվել է Տիգրան Ավինյանի վրա: Ոմանք հույս ունեն, որ եթե Ավինյանը չկարողանա հասնել նրան, որ «Հանրապետությունն» իր որոշմամբ Տիգրան Տեր-Մարգարյանին ուրիշով փոխարինի, ապա հարցը կքննարկվի ՔՊ վարչությունում, և հնարավոր է՝ ՔՊ-ն հայտարարի կոալիցիան խզելու մասին։ Երեկ Արամ Սարգսյանը  փորձեց խմբագրել Ռոմիկ Մխիթարյանի շանտաժը՝ հայտարարելով, որ «պաշտոններից հրաժարվելու դեպքում անգամ՝ հավատարիմ կմնանք կոալիցիոն հուշագրին և մայրաքաղաքը չենք տա ռուսահպատակներին»:

 

ՔՊ-ում Զավենիչի հայտարարությունից հետո քննարկում էին, որ գուցե արդեն վերևներում պայմանավորվել են, որ կոալիցիան խզվի, իսկ Զավենիչենք, գալիք ընտրություններին ընդառաջ, կդիրքավորվեն ընդդիմադիր դաշտում, ձեռքի հետ էլ կքլնգեն Ավինյանին և թույլ չեն տա, որ իշխանությունն անցնի ընդդիմությանը»։

 

Մանրամասները թերթի այսօրվա համարում։