Հետևեք մեզ։

Դարձրել ենք 3 ամիս. ՆԳ նախարարը՝ երկքաղաքացիների վարորդական վկայականների պահպանման ժամկետի մասին

19:00, 07 մայիս 2025
Դարձրել ենք 3 ամիս. ՆԳ նախարարը՝ երկքաղաքացիների վարորդական վկայականների պահպանման ժամկետի մասին

Ինչպես խոստացել էի, նախագիծը շրջանառության մեջ է գտնվում, այն ավարտական փուլում է, առաջիկա շաբաթների ընթացքում կուղարկենք ԱԺ: Ժամանակահատվածի առումով որոշ փոփոխություններ ենք իրականացրել. եթե նախկինում նշում էի, որ մեկ ամիս ժամանակահատվածով է հնարավոր պահպանել այն վարորդական վկայականը, որը տրվում է քաղաքացուն, երբ նա ՀՀ տարածքում երթևեկության մեջ է հայտնվում, դա   դարձրել ենք 3 ամիս՝ հաշվի առնելով ՀՀ մուտքերի և ելքերի հաճախականությունը: Այդ մասին ԱԺ-ում ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը:

«Կարծում եմ՝ դա ավելի բալանսավորված լուծում կարող է իրենից ներկայացնել: Նախագիծն ԱԺ ներկայացնելիս դա յալևս կլինի ձեր տիրույթում»,- նշեց նախարարը:

 

Նշենք, որ խնդրին հիմնականաում բախվում էին ջավախահայերը, ովքեր ունեին վրացական վարորդական վկայականներ։ Նրանցից պահանջվում էր մեկ ամիս ժամկետով գտնվել ՀՀ տարածքում, այնուհետև հատել սահմանը կամ փոխել վարորդական վկայականը։ ՆԳ նախարարը հայտնեց, որ այդ մեկ ամիսն է դարձել 3 ամիս, և հետևաբար դա ավելի լավ լուծում է քաղաքացիների համար։ Նշենք, որ սա դեռ նախագիծ է, այն քննարկվելու է հանձնաժողովում, այնուհետև արժանանելու է ԱԺ-ի հավանությանը։