Հետևեք մեզ։

Արմավիրում բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ

06:39, 08 մայիս 2025
Արմավիրում բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ

Մայիսի 7-ին, ժամը 23:05-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Երևանյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի:

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ Երևանյան և Սահմանապահների փողոցների խաչմերուկում բախվել են «Opel» և «Mazda» մակնիշների ավտոմեքենաները:

 

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Opel» մակնիշի ավտոմեքենայի ուղևորները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

 

Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ դուրս են բերել «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և մոտեցրել  շտապօգնության մեքենային. վերջինս ևս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «Opel» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը,  կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ և սահմանազատել տարածքը։

Վերլուծական

Ամենաընթերցվածները