Հետևեք մեզ։

Էդգար Ղազարյանը գնացել է Ռուբեն Ռուբինյանի նախաձեռնած քաղաքացիների ընդունելությանը, Ռուբինյանն ինքը չի գնացել իր նախաձեռնած ընդունելությանը. Նարեկ Մալյան

14:27, 12 մայիս 2025
Էդգար Ղազարյանը գնացել է Ռուբեն Ռուբինյանի նախաձեռնած քաղաքացիների ընդունելությանը, Ռուբինյանն ինքը չի գնացել իր նախաձեռնած ընդունելությանը. Նարեկ Մալյան

«Արթրուն ենք» շարժման համահիմնադիր Նարեկ Մալյանը հայտնում է.

«ՔՊ պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը նախաձեռնել էր քաղաքացիների ընդունելություն: Էդգար Ղազարյանը ընդունել էր հրավերը և ներկայացել էր ԱԺ։
Ռուբինյանը թաքնվեց և չներկայացավ իր իսկ նախաձեռնած հանդիպմանը:
Ռուբինյանը վախենալու բան իրականում ունի: Բոլորին կոլեկտիվ անպատասխանատվությունից բերելու ենք ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ դաշտ:
#բոլորին
#արթունենք
#իմպիչմենտ»