Հետևեք մեզ։

25-ամյա ֆրանսիացին միայնակ ոտքով Փարիզից մինչև Խուստուփ լեռան գագաթ է հասել

20:55, 12 մայիս 2025
25-ամյա ֆրանսիացին միայնակ ոտքով  Փարիզից մինչև Խուստուփ լեռան գագաթ է հասել

25-ամյա ֆրանսիացի Լուի Ֆլիշին միայնակ ոտքով հաղթահարել է Փարիզից մինչև Խուստուփ լեռան գագաթ ճանապարհը՝ 8 ամսում անցելով 6500 կմ: Ուշագրավն այն է, որ նա այս ընթացքում որևէ տրանսպորտից չի օգտվել:

Այս մասին հայտնում է ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը:

«Նկարի երիտասարդը 25-ամյա ֆրանսիացի Լուի Ֆլիշին է։ Մայիսի 10-ին նա ավարտին հասցրեց 2024 թվականի սեպտեմբերի 10-ին մեկնարկած իր ճամփորդությունը.

միայնակ ոտքով հաղթահարել է Փարիզից մինչեւ Խուստուփ լեռան գագաթ ճանապարհը, 8 ամսում անցել է 6500 կմ, չի օգտագործել որեւէ սարքավորում, որևէ տրանսպորտից չի օգտվել, հաղթահարել է մի շարք երկրներում բազում մարտահրավերներ։

Երիտասարդին հանդիպել էի Երևան—Գորիս ճանապարհի 140—րդ հատվածում, խոստացել էր վերադարձին հանդիպել:

Լուին տպավորված էր Հայաստանի ինքնատիպ ջերմությամբ, հյուրընկալությամբ և Գորիս քաղաքի գեղեցկությամբ»:

Վերլուծական