Հետևեք մեզ։

Տավուշում բնակիչները կրակnցներ են լսել․ ադրբեջանական կողմը կրակել է և´ գիշերը, և´ ցերեկը. Ոսկան Սարգսյան

10:35, 13 մայիս 2025
Տավուշում բնակիչները կրակnցներ են լսել․ ադրբեջանական կողմը կրակել է և´ գիշերը, և´ ցերեկը. Ոսկան Սարգսյան

Մայիսի լույս 13-ի գիշերը Բերդ համայնքի Մովսես գյուղի բնակիչները ընդհատումներով կրակահերթեր են լսել:  Այդ կրակահերթերը  գյուղի ուղղությամբ չեն եղել։ Այս մասին գրել է տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը։

«Մայիսի 13-ի առավոտյան, ժամը 7-անց 20-ից մինչև 7-ն անց 40 րոպե  նորից նույն հատվածում կրակոցներ են եղել: Դրանց ձայնն այնքան ուժեղ է եղել, որ լսվել է Մովսեսից 16 կմ հեռավորությամբ գտնվող Բերդ քաղաքում։

Վերջին ժամանակաշրջանում առաջին անգամն է , որ ադրբեջանական զինուժը  կրակում է  ոչ միայն գիշերը, այլ նաև՝ ցերեկը»։