Հետևեք մեզ։

Խաչանովը չկարողացավ հաղթել Ալկարասին Հռոմի Մասթերսի 1/8 եզրափակչում

21:09, 13 մայիս 2025
Խաչանովը չկարողացավ հաղթել Ալկարասին Հռոմի Մասթերսի 1/8 եզրափակչում

Աշխարհի 24-րդ ռակետ, հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը Հռոմում ընթացող «Մասթերսի» 1/8 եզրափակիչ խաղում 6:3, 3:6, 7:5 պարտվել է Իսպանիայի ներկայացուցիչ, վարկանիշային աղյուսակի երրորդ համար Կառլոս Ալկարասին։ 

Խաղը տևել է 2 ժամ 27 րոպե։

Իտալիայում կայանալիք հեղինակավոր մրցաշարի քառորդ եզրափակչում Կառլոս Ալկարասը կխաղա Ջեք Դրեյփերի (Մեծ Բրիտանիա) հետ: