Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկության եզրափակիչում «Նոան» 3։1 հաշվով առավելության հասավ «Արարատ-Արմենիայի» նկատմամբ և երկրորդ անգամ նվաճեց Հայաստանի գավաթը։
Հանդիպման 41-րդ րոպեին «Նոան» կարողացավ բացել հաշիվը։ Հովհաննես Համբարձումյանի եզրային փոխանցումից հետո Հելդեր Ֆերեյրան առաջ մղեց իր թիմին։ 43-րդ րոպեին Մարիուս Նուբիսին խփեց պատասխան գնդակը։
Հանդիպման 57-րդ րոպեին Հելդեր Ֆերեյրան նորից առաջ մղեց «Նոային»։ 87-րդ րոպեին Մաթեուս Այասը եզրափակեց գոլերը՝ 3։1։
Այսպիսով, «Նոան» 2024/25 մրցաշրջանում դուբլ ձևակերպեց` հաղթելով և՛ Պրեմիեր լիգայում, և՛ գավաթի խաղարկությունում։