Դերասանուհի Տաթև Հովակիմյանն արձագանքել է մի քանի օր շարունակ հրապարակված այն լուրերին, թե Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրենի պաշտոնում նշանակվելու է ինքը, որովհետև ՔՊ ավագանու խմբակցության անդամ է․
«Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրենի ԺՊ է նշանակվել ռեժիսոր Գոռ Մարգարյանը: Ու ես բնավ էլ Գոռ Մարգարյանը չեմ: Բայց մենք երկուսս էլ ընդհանուր երկու բան ունենք՝ երկուսս էլ այծեղջյուր ենք ու սիրում ենք թատրոն:
Շնորհավոր, հայ թատրոնն ապրելու է իր լավագույն ժամանակները լավագույնների հետ:
Մնացած հնչեցրած վատ կարծիքների, մեղադրանքների, մեկ շաբաթ շարունակ հարգելի դերասանուհու «անեծքներին» չեմ պատասխանելու երբեք, որովհետև ես ես եմ, դուք՝ դուք:
Սիրով ու էլի սիրով»,- ինստագրամյան իր էջի սթորի բաժնում գրել է Տաթև Հովակիմյանը: