Ռուսաստանը ադրբեջանցի բլոգեր Հուսեյն Հասանովի նկատմամբ հետախուզում է հայտարարել: Նա մեղադրվում է փողերի լվացման մեջ: Տեղեկությունը հայտնում են ՌԴ իրավապահ մարմինները:
Հասանովը խուսափել է ավելի քան 170 միլիոն ռուբլու չափով հարկերի վճարումից։ Ըստ ՌԴ Քննչական կոմիտեի՝ այդ գումարից 20 մլն ռուբլին Հասանովն օրինականացրել է ֆինանսական տարբեր օպերացիաների միջոցով։