Իրանի կառավարությունը հայտարարել է, որ պատրաստ է որոշակի պայմաններով միջուկային համաձայնագիր կնքել Միացյալ Նահանգների հետ։
Այս մասին NBC News-ին ասել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի խորհրդական Ալի Շամխանին։
«Շամխանին ասել է, որ Իրանը պարտավորվում է երբեք միջուկային զենք չարտադրել, կհրաժարվի իր բարձր հարստացված ուրանի պաշարներից, որոնք կարող են օգտագործվել որպես զենք, կհամաձայնվի ուրանը հարստացնել միայն քաղաքացիական նպատակներով անհրաժեշտ ցածր մակարդակներով և կստեղծի պայմաններ, որպեսզի այս գործընթացը վերահսկվի միջազգային տեսուչների կողմից։
Այս ամենի դիմաց Իրանի նկատմամբ սահմանված տնտեսական պատժամիջոցները պետք է անհապաղ վերացվեն», - ասվում է հայտարարության մեջ։