Հետևեք մեզ։

«Վեստ Արմենիա»-ն հեռացվել է ՀՊԼ 2024/25 մրցաշրջանից և տուգանվել 2 մլն դրամով

13:48, 15 մայիս 2025
«Վեստ Արմենիա»-ն հեռացվել է ՀՊԼ 2024/25 մրցաշրջանից և տուգանվել 2 մլն դրամով

«Վեստ Արմենիա»-ն հեռացվել է ՀՊԼ 2024/25 մրցաշրջանից և տուգանվել 2 մլն դրամով, որոշումն ընդունվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում․

«ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտեն որոշեց՝ «Վեստ Արմենիա» թիմին գրանցել տեխնիկական պարտություն՝ 0։3 հաշվով։ «Վեստ Արմենիա» թիմին հեռացնել Fastex Պրեմիեր Լիգայի առաջնությունից (2024-25 մրցաշրջան)։ 2024-25 մրցաշրջանում զրկել ՀՖՖ հովանու ներքո անցկացվող բոլոր մրցաշարերին մասնակցելու իրավունքից։ Հաջորդ մրցաշրջանում տալ միայն Առաջին Խմբի առաջնությանը մասնակցելու իրավունք։ Հիմք ընդունելով ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կանոնակարգի (2024թ․ խմբագրություն) 21-րդ հոդվածի 4-րդ կետը՝ «Վեստ Արմենիա ՖԱ» ՀԿ-ին տուգանել նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի՝ 2,000,000 ՀՀ դրամի չափով»։