ՌԴ ԱԳ նախարարության հատուկ ներկայացուցիչ Զախարովան մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ մայիսի 9-ի Հաղթանակի շքերթին Մոսկվա չմեկնելու որոշումը:
Մարիա Զախարովան հայտարարել է՝ Բաքվի հետ հարաբերությունները կառուցվում են 2022 թվականի փետրվարին ստորագրված դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրի հիման վրա․
«Մոսկվան տրամադրված է իրացնել այդ փաստաթղթի ամբողջ ներուժը, ծագող բոլոր հարցերն էլ լուծել՝ հիմնվելով փոխադարձ հարգանքի վրա»: