Ուրբաթ օրը Ստամբուլում նախատեսված է հանդիպում Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի և Ռուսաստանի, Ուկրաինայի և Ամերիկայի պատվիրակությունների միջև՝ ուկրաինական ճգնաժամի կարգավորման հարցով, հաղորդում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը՝ հղում անելով Թուրքիայի արտգործնախարարության աղբյուրին։
«Ուրբաթ օրը Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Ստամբուլում կհանդիպի (պետքարտուղար) Մարկո Ռուբիոյի գլխավորած ԱՄՆ պատվիրակության, (Ռուսաստանի նախագահի օգնական) Վլադիմիր Մեդինսկու գլխավորած Ռուսաստանի պատվիրակության և (Ուկրաինայի պաշտպանության նախարար) Ռուստեմ Ումերովի գլխավորած ուկրաինական պատվիրակության հետ», - ասվում է հրապարակման մեջ։