Օրեր առաջ ՀՖՖ անվտանգության պետը բռնություն էր կիրառել խաղադաշտում հայտնված անչափահաս երկրպագուի նկատմամբ։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն թելեգրամյան գրառմամբ անդրադարձել է այս միջադեպին՝ նշելով, որ տվյալ անձն այլևս տեղ չի կարող ունենալ խաղի ժամանակ անվտանգություն իրականացնելու համար։
«Ֆուտբոլային խաղի ժամանակ դաշտ ներխուժած երիտասարդի նկատմամբ բռնություն կիրառած անձը, իմ խորին համոզմամբ, այլևս տեղ չի կարող ունենալ ոչ մի խաղի ժամանակ անվտանգություն իրականացնելու համար՝ անկախ նրանից, թե ինչն է եղել պատճառը:
Մարդը, ով հանրային անվտանգությանբ է զբաղվում, ունի նման պատասխանատվություն, կա՛մ պետք է տիրապետի իր մասնագիտական պարտականություններին, կա՛մ պատասխանատվություն կրի, և, կրկնեմ, իմ խորին համոզմամբ, այս դեպքը պետք է ունենա կոնկրետ հետևանքներ»,- գրել է Սիմոնյանը։