Դժբախտ պատահար է գրանցվել Վրաստանում. Դիդի Դիգոմիում 8-ամյա երեխան երրորդ հարկից ընկել է բակում կայանված ավտոմեքենաների վրա:
Երեխան շտապօգնության մեքենայով տեղափոխվել է հիվանդանոց։ Այն տարածքում, որտեղ տեղի է ունեցել միջադեպը, մոբիլիզացվել են իրավապահները։ Հետաքննություն է սկսվել։