Հետևեք մեզ։

Բայդենի մոտ քաղցկեղ է հայտնաբերվել

06:30, 19 մայիս 2025
Բայդենի մոտ քաղցկեղ է հայտնաբերվել

ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի մոտ ախտորոշվել է շագանակագեղձի քաղցկեղ, և նա ընտանիքի հետ քննարկում է բուժման տարբերակները, ասվում է նրա գրասենյակի հայտարարության մեջ։

 

82-ամյա Բայդենի մոտ ախտորոշումը հաստատվել է ուրբաթ օրը, երբ նա անցյալ շաբաթ բժշկի էր դիմել միզուղիների հետ կապված ախտանիշներով։

 

«Նախագահ Ջո Բայդենը անցյալ շաբաթ հետազոտվել է շագանակագեղձի հանգույցի հայտնաբերման համար, այն բանից հետո, երբ նրա մոտ միզուղիների հետ կապված ախտանիշներ են ի հայտ եկել: Ուրբաթ օրը նրա մոտ ախտորոշվել է շագանակագեղձի քաղցկեղ, որը բնութագրվում է Գլիսոնի 9 միավորով (5-րդ խումբ)՝ ոսկորների մետաստազներով», - ասվում է հայտարարության մեջ:

 

«Չնայած հիվանդության ավելի ագրեսիվ ձև լինելուն, քաղցկեղը, կարծես, հորմոնների նկատմամբ զգայուն է, ինչը թույլ է տալիս այն արդյունավետորեն բուժել», - շարունակվում է հայտարարությունը։

Վերլուծական

Ամենաընթերցվածները