Հետևեք մեզ։

Մեկնարկել է Պուտին-Թրամփ հեռախոսազրույցը

17:58, 19 մայիս 2025
Մեկնարկել է Պուտին-Թրամփ հեռախոսազրույցը

Սկսվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցը, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով Սպիտակ տան ներկայացուցչին։

 

Սա արդեն երրորդ զրույցն է Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահների միջև՝ Թրամփի պաշտոնը ստանձնելուց ի վեր։ Առաջին անգամ նրանք շփվել են փետրվարի 12-ին, երկրորդ անգամ՝ մարտի 18-ին։

 

Թրամփը հայտարարել է Ռուսաստանի ղեկավարին զանգահարելու և նրա հետ ուկրաինական հակամարտության կարգավորման հարցը քննարկելու մտադրության մասին՝ երեք տարվա ընթացքում ռուս-ուկրաինական առաջին բանակցությունների հաջորդ օրը։

 

Ավելի վաղ Truth Social-ում ԱՄՆ նախագահը գրել էր, որ մտադիր է մայիսի 19-ին հեռախոսազրույց ունենալ Պուտինի հետ և թեմաների շարքում նա նշել էր ուկրաինական կարգավորման ու առևտրի հարցերը։

 

«Ռադա» հեռուստաալիքը հայտնում է, որ մինչև Պուտին-Թրամփ հեռախոսազրւյցը, Վոլոդիմիր Զելենսկին է խոսել ԱՄՆ նախագահ Թրամփի հետ։ Զրույցի մանրամասները չեն հրապարակվել։ Զելենսկին և Թրամփը համաձայնել են ևս մեկ հեռախոսազրույց ունենալ ԱՄՆ և Ռուսաստանի նախագահների զրույցից հետո։

Վերլուծական

Ամենաընթերցվածները