Թեհրանը ստացել է միջուկային հարցի շուրջ ԱՄՆ-ի հետ բանակցությունների նոր փուլի առաջարկ և քննարկում է այն, հայտարարել է Իսլամական Հանրապետության փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբ-Աբադին։ Երկու օր առաջ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ Իրան-ԱՄՆ միջուկային բանակցությունների 5-րդ փուլի ամսաթիվը որոշված է, սակայն սպասում է հաստատմանը և շուտով կհայտարարվի։
«Մենք ստացել ենք Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցությունների հաջորդ փուլի առաջարկ և քննարկում ենք այն», - Ղարիբ- Աբադիի խոսքերն է մեջբերում Իրանի պետական IRIB հեռուստաալիքը։