Հետևեք մեզ։

Նաիր Տիկնիզյանը կհեռացվի «Լոկոմոտիվ»-ի մարզումներից

13:00, 20 մայիս 2025
Նաիր Տիկնիզյանը կհեռացվի «Լոկոմոտիվ»-ի մարզումներից

Մոսկվայի «Լոկոմոտիվ»-ի և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանը կհեռացվի հիմնական թիմի հետ մարզումներից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում են ռուսական ԶԼՄ-ները:

Ավելի վաղ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Նաիր Տիկնիզյանը հայտարարել էր, որ մտադիր է հեռանալ Մոսկվայի «Լոկոմոտիվ»-ից:

«Ամռանը փոփոխություն եմ ուզում: Շնորհակալ եմ «Լոկոմոտիվ»-ին, թիմի գլխավոր մարզչին,  բայց այսօր ես նույնիսկ փոխարինման դուրս եկող խաղացող չեմ։ Ես հասկանում եմ իրավիճակը և ընդունում եմ այն արժանապատվորեն։ Մրցաշրջանից հետո կլինի երկխոսություն, որը ես ինքս կխնդրեմ ղեկավարությունից։ Կխնդրեմ, որ ինձ բաց թողնեն։ Ցավոք, չորս տարվա ընթացքում ես ոչինչ չեմ հաղթել։ Դժվար է մի ամբողջ տարի լռել»,-Տիկնիզյանի խոսքերը փոխանցել էր  Metaratings-ը: