Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ծննդյան տարեդարձն է․ գրում է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը․
«Բացառիկ մարդու, որն իր գործունեությամբ և անսահման նվիրվածությամբ ամեն օր օրինակ է ծառայում բոլորիս։ Աստված և Հայրենիք․ ա՛յս են Բագրատ Սրբազանի հենարանները։
Հպարտ եմ, որ Սրբազան Հոր հետ միասին անցել ու անցնում ենք դժվարին, բայց արժանապատիվ ճանապարհ։ Վստահ եմ, որ արդարության համար մղվող այս պայքարում մենք հաջողելու ենք։
Ուժ, կորով և քաջառողջություն, սիրելի՛ Սրբազան»։