«Լիվերպուլ»-ի նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի գործակալ Մարկ Կոսիկեն արձագանքել է տարածվող լուրերին, թե գերմանացի մասնագետը համաձայնել է գլխավորել իտալական «Ռոմա»-ն։
«Լուրերն այն մասին, որ Կլոպը կդառնա «Ռոմա»-ի նոր գլխավոր մարզիչը, իրականությանը չեն համապատասխանում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է Կլոպի գործակալը:
Ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ անգլիական «Լիվերպուլ»-ի նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը որոշում է կայացրել գլխավորել իտալական «Ռոմա»-ն: Այս մասին գրել էր «La Stampa»-ն:
Ըստ պարբերականի` մասնագետը մայիսի 18-ին ընդունել է «Ռոմա»-ի առաջարկը: