Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանը կմեկնի Մոսկվա, որտեղ գործընկերների հետ կքննարկի իրավիճակը Հարավային Կովկասում։
«Թուրքիայի արտգործնախարարը մայիսի 25-27-ն աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա: Նախատեսվում են բանակցություններ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարները մտքեր կփոխանակեն տարածաշրջանային խնդիրների շուրջ՝ շեշտը դնելով Սիրիայում, Լիբիայում, Անդրկովկասում և Սևծովյան տարածաշրջանում տիրող իրավիճակի վրա»,- ասել է Զախարովան:
Հիշեցնենք, որ այսօր սպասվում է Սերգեյ Լավրովի այցը Հայաստան։