Հետևեք մեզ։

Քոչարյանի ասած՝ 100 մլն դոլար «ուտելու» համար հանձնաժողով ձևավորեց «Հայաստան» խմբակցությունը և ոչինչ․ Արուսյակ Ջուլհակյան

17:07, 20 մայիս 2025
Քոչարյանի ասած՝ 100 մլն դոլար «ուտելու» համար հանձնաժողով ձևավորեց «Հայաստան» խմբակցությունը և ոչինչ․ Արուսյակ Ջուլհակյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը գրում է․

«Երեկ Ռոբերտ Քոչարյանն իր «Կոռուպցիոն բանջար» օպերացիայի շրջանակներում իշխանություններին մեղադրեց նաև Համահայկական հիմնադրամից 100 մլն դոլար պետբյուջե փոխանցելու և այդ գումարները «ուտելու» համար:
 
«Հայաստան» խմբակցության սիրելի առաջնորդին հիշեցնեմ, որ 2021 թվականին այդ նույն «Հայաստան» խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ Ազգային ժողովում ձևավորվեց քննիչ հանձնաժողով հիմնադրամի կողմից հավաքագրված և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումը ուսումնասիրելու համար: Կես տարի նիստեր արեցինք, հրավիրեցինք տարբեր պաշտոնյաների: Եվ ի՞նչ: Եվ ոչինչ:)
 
Առ այսօր նույնիսկ զեկույց չի տվել այդ հանձաժողովը, որտե՞ղ են Քոչարյանի բարձրաձայնած չարաշահումները: Վստահ եմ՝ հանրության տեղեկացված լինելու իրավունքով մտահոգ մեր լրատվամիջոցները կուղղեն այս հարցը Քոչարյանի պատգամավորներին: Վերջի վերջո ի՞նչ բացահայտեցին վերջիններս քննիչ հանձնաժողովի աշխատանքների շրջանակներում»: