Հետևեք մեզ։

Բյուրականի աստղադիտարանի գիտաշխատողը լուծել է 1915-ից մինչ օրս չլուծվող խնդիրը. «Հրապարակ»

08:49, 21 մայիս 2025
Բյուրականի աստղադիտարանի գիտաշխատողը լուծել է 1915-ից մինչ օրս չլուծվող խնդիրը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

 

«ԳԱԱ գիտության հանրայնացման եւ հասարակայնության հետ կապերի բաժինը հաղորդում է, որ Բյուրականի աստղադիտարանում դեռեւս 1915 թվականից անլուծելի խնդիր են լուծել`«հաշվել են փորձնական մասնիկի «հարաբերական արագությունը» դիտորդի նկատմամբ կամայական պսեւդո-Ռիմանյան տարածության համար»:

 

Այս նախադասությունը շարքային ընթերցողին, իհարկե, ոչինչ չի ասում, բայց ուշագրավ է, որ Հայաստանում լուծվել է 1915-ից մինչ օրս չլուծված կարեւորագույն խնդիր`Էյնշտեյնի «Ընդհանուր հարաբերականության տեսության» մեջ: Խնդրի լուծման հեղինակը Բյուրականի աստղադիտարանի գլխավոր գիտաշխատող Գագիկ Տեր-Ղազարյանն է, որի հեղինակած հոդվածը հրապարակվել է Gravitation and Cosmology ամսագրում:

 

Գագիկ Տեր-Ղազարյանը վերջին շրջանում հանրային ուշադրության կենտրոնում հայտնված «Ջի Թի Բի դիվելոփմենթ» ՍՊԸ սեփականատեր, գործարար Գրիգոր Տեր-Ղազարյանի հայրն է»։

Մանրամասները` թերթի այսօրվա համարում