Հետևեք մեզ։

«Ինտեր»-ը Մխիթարյանին փոխարինող է դիտարկում «Բարսելոնա»-ի կիսապաշտպանին

22:37, 21 մայիս 2025
«Ինտեր»-ը Մխիթարյանին փոխարինող է դիտարկում «Բարսելոնա»-ի կիսապաշտպանին

Միլանի «Ինտեր»-ը Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի հեռանալու դեպքում նրան փոխարինող է փնտրում: 

Մխիթարյանի հնարավոր փոխարինողների թվում է «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Ֆերմին Լոպեսը: «Ինտեր»-ի թե՛ մարզիչները, թե՛ ղեկավար կազմը համաձայն են այդ տարբերակին:

Ավելի վաղ Հենրիխ Մխիթարյանը չէր բացառել, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է ավարտել ֆուտբոլիստի կարիերան։  «Ինտեր»-ի հետ Մխիթարյանի պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականը: