Հետևեք մեզ։

Համացանցում հայտնվել են կայքեր, որոնք Հայաստան-Պորտուգալիա հանդիպման կեղծ տոմսեր ես վաճառում

16:54, 22 մայիս 2025
Համացանցում հայտնվել են կայքեր, որոնք Հայաստան-Պորտուգալիա հանդիպման կեղծ տոմսեր ես վաճառում

ՀՖՖ-ն հայտնում է.

«Համացանցում հայտնվել են կայքեր, որոնք վաճառում են Հայաստանի ազգային հավաքականի հանդիպումների տոմսեր։ 
Տեղեկացնում ենք, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան չի համագործակցում այդ կայքերից որևէ մեկի հետ։
 

Հայաստան - Պորտուգալիա հանդիպման տոմսերի վաճառքը դեռ չի մեկնարկել:
 Հայաստան - Պորտուգալիա հանդիպման՝ այդ բոլոր կայքերում, մասնավորապես, https://ticket-am.com/ վաճառվող տոմսերը կեղծ են։
 Հայաստան – Պորտուգալիա հանդիպման, ինչպես նաև Հայաստանի ազգային հավաքականի բոլոր հանդիպումների տոմսերի վաճառքի մեկնարկից առաջ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հանդես է գալիս պաշտոնական հայտարարությամբ ՀՖՖ պաշտոնական կայքում և սոցիալացական ցանցերի էջերում, իսկ վաճառքը իրականացվում է բացառապես https://tickets.ffa.am/ կայքում:

 

Խնդրում ենք բոլորին զգուշանալ https://ticket-am.com/  և  անհայտ ծագման այլ նմանատիպ կայքերից, վստահել միայն պաշտոնական աղբյուրների տրամադրած տեղեկատվությանը»: