Հետևեք մեզ։

Իր ծառայողական պարտականությունները կատարելիս վթարի հետևանքով կյանքից հեռացել է «Դիլիջան» ազգային պարկի աշխատակիցը. ՇՄՆ խոսնակ

18:24, 23 մայիս 2025
Իր ծառայողական պարտականությունները կատարելիս վթարի հետևանքով կյանքից հեռացել է «Դիլիջան» ազգային պարկի աշխատակիցը. ՇՄՆ խոսնակ

Շրջակա միջավայրի նախարարության խոսնակ Անի Հակոբյանը գրում է.

«Հարգելի գործընկերներ,

Խորը ցավով տեղեկացնում եմ, որ  իր ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով կյանքից հեռացել է Շրջակա միջավայրի նախարարության «Դիլիջան» ազգային պարկի աշխատակից Մամիկոն Հովհաննիսյանը։

Նույն ավտովթարի հետևանքով ևս մեկ աշխատակից տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն։

Շրջակա միջավայրի նախարարության անունից խորին ցավակցություն ենք հայտնում Մամիկոն Հովհաննիսյանի ընտանիքին, հարազատներին և գործընկերներին՝ կիսելով նրանց վիշտը։ 

Մեր վիրավորված գործընկերոջը մաղթում ենք շուտափույթ ապաքինում»: