Հետևեք մեզ։

Տիկի´ն, Արցախը ոչ թե «հարևան երկրի սուվերեն տարածք է», այլ թշնամու կողմից օկուպացված տարածք. Լիաննա Մանուկյան

20:52, 24 մայիս 2025
Տիկի´ն, Արցախը ոչ թե «հարևան երկրի սուվերեն տարածք է», այլ թշնամու կողմից օկուպացված տարածք. Լիաննա Մանուկյան

Արցախցի իմ բազմաթիվ ընկերներ ու գործընկերներ հույս և վճռականություն ունեն, որ վերադառնալու են իրենց պատմական հայրենիք: Ուզեք դուք դա, թե ոչ. այս մասին գրել է «Հայաստան-Արցախ» ՀԵՄ նախագահ Լիաննա Մանուկյանը:

 

«ՀՀ ԱԺ  պատգամավորը կտխրի, քանի որ «մի մատ» երեխեքը, և ոչ միայն, ունեն ներքին համոզմունք և վստահություն, որ մի օր վերադառնալու են մեր պատմական հայրենիք։

Արցախը հայերին պատկանող պատմական հայրենիքն է, որը ոչ թե պետք է գրավել այլ հետ վերադարձնել։ 
Տիկի’ն, Արցախը ոչ թե «հարեւան երկրի սուվերեն տարածքն է» այլ «թշնամու կողմից օկուպացված տարածք»։
Փոխանցեք իրեն, որ դրանք տարբեր երևույթներ են։


Հռետորական մի հարց եւս, «մեր սուվերեն Հայաստանի» մասին խոսելուց հետո, ի՞նչ կասեք ՀՀ սուվերեն տարածքում գտնվող հայկական Սյունիքի ու հայկական Տավուշի մարզերում ծածանվող ՁԵՐ «հարեւան», իսկ իմ «թշնամի» երկրի դրոշի մասին։

 

Ձեր հոգեբանության ու ապագայի վրա ինչպե՞ս ու ովքե՞ր են ազդել, որ հիմա նման հայտարարություններ եք անում ու փաստացի հունից հանում բոլորիս»: