Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ուղղաթիռը մայիսի 20-ին Կուրսկի մարզ կատարած այցի ժամանակ գտնվել է ուկրաինական անօդաչու թռչող սարքերի լայնածավալ հարձակման հետ մղման կիզակետում։
Այս մասին հայտնել է ՀՕՊ դիվիզիայի հրամանատար Յուրի Դաշկինը։ «Ռուսաստանի նախագահի ուղղաթիռը, ըստ էության, գտնվում էր թշնամու անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակումը հետ մղելու էպիկենտրոնում։ Հարձակման ինտենսիվությունը զգալիորեն մեծացավ Կուրսկի մարզի տարածքով Գերագույն գլխավոր հրամանատարի հետ ինքնաթիռի թռիչքի ժամանակ։ Հետևաբար, մենք միաժամանակ անցկացրինք հակաօդային մարտ և ապահովեցինք նախագահական ուղղաթիռի անվտանգությունը օդում», - ասել է Դաշկինը «Ռոսիա-24» հեռուստաալիքի եթերում։
Նա ընդգծել է, որ առաջադրանքը կատարված է, «թշնամու անօդաչու թռչող սարքերի հարձակումը հետ է մղվել, բոլոր օդային թիրախները ոչնչացվել են»։
ՌԴ նապագահը մայիսի 20-ին այցելել է Կուրսկի մարզ։ Մասնավորապես, նա հանդիպումներ է ունեցել կամավորների, մունիցիպալիտետների ղեկավարների և նահանգապետի պաշտոնակատար Ալեքսանդր Խինշտեյնի հետ, ինչպես նաև զննել է կառուցվող Կուրսկի ԱԷԿ-2-ը։ Սա Պուտինի առաջին այցն էր Կուրսկի մարզ՝ Ուկրաինայի զինված ուժերից շրջանի լիակատար ազատագրումից հետո։