Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի որոշմամբ՝ ավելի քան 200 մարդ, այդ թվում՝ 15 օտարերկրացի, ազատ կարձակվի ազատազրկումից։ Այս մասին հայտնում է BBC-ն։
39-ամյա Ֆրանսիայի քաղաքացի Թեո Քլերը ևս նրանց թվում է։ BBC-ն հաղորդում է, որ Ալիևի կողմից ներում ստացածների թվում քաղբանտարկյալներ չկան։ Երկուշաբթի Ադրբեջանը նշում է Անկախության օրը, և Ալիևի ներման որոշումը համընկնում է տոնի հետ։