Հետևեք մեզ։

Ֆիդանը Պուտինի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունները և Ուկրաինայի կարգավորման հարցը

21:34, 26 մայիս 2025
Ֆիդանը Պուտինի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունները և Ուկրաինայի կարգավորման հարցը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Կրեմլում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ քննարկել է Ուկրաինայի կարգավորման և երկկողմ հարաբերությունների հարցերը։

Այս մասին TASS-ին հայտնել են Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրները բանակցություններից հետո։

Ֆիդանը Մոսկվայում է գտնվում աշխատանքային այցով՝ իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հրավերով։ «Քննարկվել են Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմի դադարեցման վերջին նախաձեռնությունները, ինչպես նաև մայիսի 16-ին Ստամբուլում տեղի ունեցած բանակցություններից հետո տեղի ունեցած իրադարձությունները: Քննարկվել են նաև տնտեսության և էներգետիկայի ոլորտում երկկողմ կապերը», - նշել են աղբյուրները:

Վերլուծական

Ամենաընթերցվածները