Հետևեք մեզ։

Թրամփը քննարկում է այս շաբաթ Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների կիրառումը, եթե չտեսնի իր ակնկալած արդյունքները․ WSJ

07:23, 27 մայիս 2025
Թրամփը քննարկում է այս շաբաթ Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների կիրառումը, եթե չտեսնի իր ակնկալած արդյունքները․ WSJ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննարկում է այս շաբաթ Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունը և պլանավորում է դուրս գալ բանակցային գործընթացից, եթե ապագայում չտեսնի իր ակնկալած արդյունքները։ Այս մասին հաղորդում է The Wall Street Journal-ը (WSJ)՝ հղում անելով իր աղբյուրներին։

«Նախագահ Թրամփը հստակեցրել է, որ ցանկանում է բանակցային խաղաղության համաձայնագիր», - թերթին ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։

WSJ-ի աղբյուրներից մեկի փոխանցմամբ՝ հնարավոր պատժամիջոցները կներառեն ոչ միայն բանկային սահմանափակումներ, այլև կներառեն անձամբ Ռուսաստանի առաջնորդի վրա ճնշման այլ միջոցներ՝ նրան համոզելու համար զիջումների գնալ բանակցությունների սեղանի շուրջ։

Ուկրաինայում ԱՄՆ նախկին դեսպան Ուիլյամ Թեյլորը WSJ-ին ասել է. «Նրա (Թրամփ) ասածներից պարզ է, որ նախագահ Թրամփը փորձում է հասկանալ  Պուտինին։ Հարցն այն է՝ արդյո՞ք նա լուրջ է։ Արդյո՞ք դա բավարար կլինի որոշ քայլեր ձեռնարկելու, պատժամիջոցներ կիրառելու համար»։

Վերլուծական

Ամենաընթերցվածները