Աժ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանն արձագանքել է՝ 2 մլն 200 հազար դրամանոց թզբեհի վերաբերյալ մամուլի հրապարակմանը։ Թելեգրամի իր ալիքում նա մասնավորապես նշել է.
«Հետաքրքրվում են, թե ում եմ ես 2.2 միլիոն դրամանոց թսբեհ նվիրել: Նույն Թագուհին նաև փորձում էր հասկանալ, թե ում եմ Մանկան խանութից խաղալիքներ նվիրել:
Ասեմ, շատ չտանջվեք, թզբեհ նվիրել եմ բարեկամ երկրի նախագահներից մեկին, նման ավանդույթ կա, ինչպես օրինակ ինձ Ղազախստանում նվիրեցին շատ թանկ մորթիով բաճկոն և գլխարկ:
Մենք նույնպես միշտ տարբեր երկրներ տարբեր նվերներ ենք տանում, և ստանում ինչը նորմալ է: Ի դեպ, մեր նվերները հանձնել եմ ու հանձնվում է ԱԺ թանգարան կամ պետ. գույք:
Իսկ Մանկան խանութից մեծ քանակով նվերներ արել եմ երեխաներին՝ Գյումրու դպրոց այցելելիս ու էլի շատ ու շատ հայ բալիկների:
Կրկին փորձեք, հա փորձեք, մեկ ա բան չեք գտնելու»։