Հետևեք մեզ։

Թող այս օրը ոգեշնչի մեզ՝ շարունակելու պայքարել հանուն ազատության, արդարության ու հզոր հայրենիքի. Լիաննա Մանուկյան

20:37, 28 մայիս 2025
Թող այս օրը ոգեշնչի մեզ՝ շարունակելու պայքարել հանուն ազատության, արդարության ու հզոր հայրենիքի. Լիաննա Մանուկյան

«Հայաստան - Արցախ» ՀԵՄ նախագահ Լիաննա Մանուկյանը գրում է.

«Շնորհավոր Մայիսի 28! 

Այսօր նշում ենք մեր պետականության սուրբ օրը՝ Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման օրը։ 1918 թվականի մայիսի 28-ը վկայությունն է հայ ժողովրդի անկոտրում կամքի, պայքարի և անկախ ապրելու ձգտման։

Թող այս օրը ոգեշնչի մեզ՝ շարունակելու պայքարել հանուն ազատության, արդարության ու հզոր հայրենիքի։ Մաղթում եմ խաղաղություն, միասնություն ու պայծառ ապագա՝ մեր հայրենիքին ու ամբողջ հայությանը։

Փառք մեր հերոսներին, ովքեր կերտեցին այս օրը։
Կեցցե՛ ազատ ու անկախ Հայաստանը»: