Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ, հրապարակեց ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանի գործով վճիռը՝ արդարացնելով նրան առաջադրված մեղադրանքում՝ հանցակազմի բացակայության հիմքով։
Դավիթ Սանասարյանը գրառում է արել․
«6 ու կես տարի անց ամենակարևոր ասելիքս է․
Շնորհակալ եմ բոլորից, ովքեր ինձ մի վայրկյան չկասկածեցին ու բոլոր նրանց ովքեր կողքիս մնացին։ Առանց ձեզ արդարությունը կխեղդվեր չեկիստական անկյուններում։
Շնորհակալություն ծնողներիս, երեխաներիս։ Նրանց շատ եմ լարված պահել պայքարիս ողջ ընթացքում։
Շնորհակալություն պաշտպաններիս Արսեն Սարդարյանին, Ինեսսա Պետրոսյանին և Արփի Գևորգյանին, առանց նրանց հնարավոր չէր հասնել արդարության։
Շնորհակալություն դատավոր Դավիթ Բալայանին, շնորհավորում եմ Հայաստանի արդարադատությանը նման արդարամիտ դատավոր ունենալու համար։
Շնորհակալ եմ այն լրագրողներին ովքեր լուսաբանեցին այս ողջ պրոցեսը, առանձնահատուկ շնորհակալություն Արաքս Մամուլյանին։
Եվ վերջում շնորհակալ եմ Աշոտ Շաբեշյանին, ով իմ լռության րոպեներին երբեք չլռեց ու անձնվիրաբար կողքիս եղավ։
Առաջիկա անելիքների մասին ասուլիսով կտեղեկացնեմ։
Առաջ Աստված՝ լավ է լինելու
Սիրում եմ բոլորիդ»։